Լեոնարդո ԴիԿապրիո
Լեոնարդո ԴիԿապրիո անգլ.՝ Leonardo DiCaprio | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 11, 1974[1][2][3][…] (49 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Ջոն Մարշալի անվան դպրոց, Լոս Անջելեսի խորացված ուսուցման կենտրոն, UCLA Lab School? և Young Actors Space? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | ռոմանական կաթոլիկ[4] և անկրոնություն[5] |
Մասնագիտություն | դերասան, կինոդերասան, սցենարիստ, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր, թատրոնի դերասան և բնապահպան |
Ծնողներ | հայր՝ Ջորջ ԴիԿապրիո, մայր՝ Իմմելին ԴիԿապրիո |
Համատեղ ապրող(ներ) | Հելենա Քրիստենսեն, Ջիզել Բունդշեն[6], Բար Ռաֆաելի[7][8][9], Բլեյք Լայվլի[10][11], Էրին Հիթերթոն[12][13], Թոնի Գարն[14][15], Նինա Ագդալ[16], Քելլի Ռորբախ[17], Կամիլա Մորրոն և Ջիջի Հադիդ[18] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | SAG-AFTRA |
Լեոնարդո Վիլհելմ ԴիԿապրիո (անգլ.՝ Leonardo Wilhelm DiCaprio, նոյեմբերի 11, 1974[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոդերասան։ Առավել հայտնի ֆիլմերն են Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ», Սթիվեն Սփիլբերգի «Բռնիր ինձ, եթե կարող ես», Մարտին Սկորսեզեի «Նյու Յորքի ավազակախմբերը», «Ավիատոր», «Հանգուցյալները», «Թակարդների կղզի», «Ուոլ սթրիթի գայլը», Քրիստոֆեր Նոլանի «Սկիզբ» և Բազ Լուրմանի «Մեծն Գեթսբին»։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեոնարդո ԴիԿապրիոն ծնվել է 1974 թվականի նոյեմբերի 11-ին[23]։ Նա ունի իտալական, գերմանական և ռուսական արմատներ։ Լեոնարդոն ընտանիքի միակ երեխան է։ Ապագա դերասանը իր անունը ստացել է մոր շնորհիվ։ ԴիԿապրիոյի մայրը՝ Իրմելինը Իտալիայի թանգարաններից մեկում տեսել է Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունները և որոշել իր տղայի անունը դնել Լեոնարդո։ Երբ Լեոն դարձավ մեկ տարեկան, նրա ծնողները բաժանվեցին և նա մնաց մոր հետ։ Լեոն ստիպված էր ապրել Լոս Անջելեսի մի քանի թաղամասերում, քանի որ նրա մայրը մի քանի վայրերում էր աշխատում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես հայտնի շատ դերասաններ, այնպես էլ ԴիԿապրիոն սկսել է իր կարիերան սերիալներում խաղալով։ Երբ Լեոն 14 տարեկան էր, որոշեց դառնալ դերասան և իր համար գործակալություն գտավ։ Գործակալների դուր եկավ նրա սանրվածքը և անունը։ Նա նկարահանվեց ավելի քան 30 գովազդներում և «Սանտա-Բարբարա», «Ռոզալին» և «Լեսսի նոր արկածները»[24] սերիալներում։
1991-1995: Մուտք կինոյի ասպարեզ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԴիԿապրիոյի առաջին ֆիլմը դարձավ «Ատամնավորները 3» կատակերգական սարսափ ֆիլմը։ 1991 թվականից նա նկարահանվեց «Հասակի հիվանդություններ» սերիալում, սակայն ստիպված եղավ լքել այն, որպեսզի խաղար Ռոբերտ Դե Նիրոյի հետ «Այդ տղայի կյանքը» ֆիլմում։ Ավելի ուշ՝ 1993 թվականին Լեոն Ջոնի Դեփի հետ նկարահանվեց Ինչն է անհանգստացնում Գիլբերտ Գրեյփին[25] ֆիլմում, որը արժանացավ կինոքննադատների բարձր միավորներին։ Ֆիլմը 18-ամյա Լեոին բերեց Օսկարի և Ոսկե Գլոբուսի անվանակարգ։ Նրա հետագա դերերն էին «Արագ և մեռած»՝ Շերոն Սթոունի, Ջին Հեքմենի և Ռասսել Քրոուի հետ, «Ամբողջական խավարում», որտեղ նա մարմնավորում էր ֆրանսիացի գրող Արթուր Ռեմբոին[26] և «Բասկետբոլիստի Օրագրերը»՝ Մարկ Ուոլբերգի հետ։
1996-2001: Հիմնական հաջողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1996 թ.-ին Լեոն նկարահանվեց Բազ Լուրմանի Ռոմեո + Ջուլիետա[27] ֆիլմում Կլեր Դենսի հետ, որը նկարահանված է Ուիլյամ Շեքսպիրի համանուն պիեսի հիման վրա և հանդիսանում է ԴիԿապրիոյի հոր սիրած ֆիլմը։ Ռոմեո + Ջուլիետան Լեոյի առաջին ֆիլմն է, որը մեծ բյուջետ ունեցավ։
Ավելի ուշ նա կրկին նկարահանվեց Ռոբերտ Դե Նիրոյի հետ «Մարվինի սենյակը» դրամայում։ Ֆիլմում նկարահանվել են նաև Դայան Քիթոնը և Մերիլ Սթրիփը։
Լեոն համաշխարհային ճանաչում ստացավ նկարահանվելով Ջեյմս Քեմերոնի Տիտանիկ ֆիլմում՝ Քեյթ Ուինսլեթի հետ։ Սկզբնապես ԴիԿապրիոն ցանկանում էր հրաժարվել Ջեք Դոուսոնի դերից, սակայն Քեմերոնը նրա դերասանական տաղանդի վրա չէր կասկածում[28]։ Ֆիլմը ունեցավ հսկայական հաջողություններ, դառնալով այդ տարվա մշակութային ամենաքննարկվող թեման։ Դրա շնորհիվ «People» ամսագիրը Լեոին ընդգրկեց աշխարհի 50 ամենագեղեցիկ մարդկանց ցուցակի մեջ և նա դարձավ Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասաններից մեկը։ Ֆիլմը ստացավ 11 Օսկար, սակայն Լեոն ներկայացված չէր «Լավագույն դերասան» անվանակարգում, որն էլ դարձավ իսկական սկանդալ Օսկարի մրցանակաբաշխության համար։ Ավելի քան 200 երկրպագուներ բողոք ներկայացրեցին մրցանակաբաշխության կազմակերպիչներին, իսկ անձամբ Լեոն ներկա չգտնվեց այնտեղ[29]։ Չնայած դրա ԴիԿապրիոն ներկայացվել էր Ոսկե Գլոբուս մրցանակաբաշխությանը։
1998 թ.-ին Լեոն նկարահանվեց Վուդի Ալենի «Հայտնին» և «Երկաթե դիմակով մարդը» ֆիլմերում, որտեղ մարմնավորում էր ֆրանսիացի արքա Լյուդովիկոս XIV-ին և նրա երկվորյակ եղբորը՝ Ֆիլիպին։
ԴիԿապրիոյի հաջորդ նախագիծը եղավ արկածային դրամա «Լողափը», որը նկարահանված է Ալեքսա Գարլենդայի համանուն վեպի հիման վրա։ Սակայն ֆիլմը հաջողություն չունեցավ ոչ միայն կինովարձույթում, այլև կինոքննադատների հարցում։
2002-2007: Քննադատների գովեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]2000-ական թվականներին ԴիԿապրիոյին առաջարկել էին նկարահանվել «Ամերիկացի խելագար» ֆիլմում, սակայն Պատրիկ Բետմանի դերը անցավ Քրիստիան Բեյլին։ Բացի այդ նա նաև կարող էր մարմնավորել Փիթեր Փարքերի կերպարը Սարդ մարդը սուպերհերոսական ֆիլմում, բայց դերը անցավ Լեոյի լավագույն ընկերոջը՝ Թոբի Մագուաերին։
2002 թ.-ին ԴիԿապրիոյի առաջին դերը դարձավ Սթիվեն Սփիլբերգի «Բռնիր ինձ եթե կարող ես»[30], որտեղ նրա խաղընկերն էր Թոմ Հենքսը։ Ֆիլմը պատում է Ֆրենք Էբիգնեյլի մասին, ով հայտնի է իր ոչ պարկեշտ արարքներով ոստիկանների հանդեպ։ Այն Լեոյի համար դարձավ կոմերցիոն ֆիլմ և բարձր գնահատականի արժանացավ քննադատների կողմից։ Այն դերասանին դերեց Ոսկե Գլոբուսի 3-րդ թեկնածությունը։
2002 թվականին Լեոն նկարահանվեց հանրահայտ ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Նյու Յորքի ավազակախմբերը» ֆիլմում։ Ֆիլմը պատմում է բնիկ ամերիկացիների և էմիգրանտների միջև տեղի ունեցած բախման մասին, որը տեղի է ունեցել Նյու-Յորքում։ Սկզբնապես Սկորսեզեն ցանկանում էր վաճառել իր միտքը, սակայն երբ Լեոն հետաքրքրվեց ֆիլմով, նա որոշեց նկարահանել այն։ Ֆիլմը նկարահանվեց 147 տարբեր վայրերում, իսկ նկարահանումները տևեցին ընդամենը 52 օր։ ԴիԿապրիոն բարձր գնահատականի արժանացավ քննադատների կողմից, սակայն նա մնաց Դանիել Դեյ-Լյուիսի ստվերի ետևում, քանի որ վեջինիս խաղը ավելի բարձր գնահատվեց։
«Նյու Յորքի ավազակախմբերը»[31] ֆիլմից հետո Մարտին Սկորսեզեն և ԴիԿապրիոն նկարահանեցին իրենց համատեղ երկրորդ ֆիլմը՝ «Ավիատորը»։ Ֆիլմը պատմում է հայտնի բիզնեսմեն Հովարդ Հյուզի մասին, որի դերը Լեոին բերեց Ոսկե Գլոբուս ևս մեկ Օսկարի թեկնածություն։
2006 թվականին Լեոն նկարահանվեց միանգամից երկու հաջողություն ունեցած ֆիլմերում։ Առաջինը՝ Արյունոտ ադամանդ ֆիլմում մաքսանենգ Դենի Արչերի դերում, ով փորձում էր գտնել ադամանդ։ Ֆիլմի գործողությունները կատարվում էին 1999 թվականի Քաղացիական պատերազմի ժամանակ։ Լեոյի խաղընկերներն էին՝ Ջիմին Հոնսին և Ջենիֆեր Քոնելին։ Ֆիլմը ԴիԿապրիոյին բերեց հաջորդ Օսկարի և Ոսկե Գլոբուսի առաջադրումը։ Երկրորդ ֆիլմը «Հանգուցյալները» քրեական դրաման էր, որը արդեն Մարտին Սկորսեզեյի հետ երրորրդ աշխատանքն էր։ Լեոն մարմնավորել էր ոստիկան Ուիլյամ Քոսթիգանի կերպարը, ով իր ինքնությունը թաքցնելով մուտք է գործել իռլանդական մաֆիա։ Ֆիլմը բարձր արձագանքի արժանացավ կինոքննարդատների կողմից և ԴիԿապրիոյին բերեց Ոսկե Գլոբուսի և BAFTAի մրցանակ։ Ֆիլմում նրա խաղընկերներն էին Մեթ Դեյմոնը, Ջեք Նիկոլսոնը և Մարկ Ուոլբերգը։
2008-2012
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի՝ նրա մասնակցությամբ առաջին ֆիլմը՝ «Ստի մարմինը» ֆիլմն էր, որտեղ նա մարմնավորում է ԿՀՎ-ի գործակալի։ Ֆիլմի համար Լեոն շականակագույն ներկեց իր մազերը և նույն գույնի ոսպնյակներ դրեց։ Ֆիլմի ծախսերը 67.5 միլիոն դոլար է, իսկ շահույթը ավելի քան 115 միլիոն դոլար։ Այն նաև ԴիԿապրիոյին բերեց հերթական Ոսկե Գլոբուսի անվանակարգը։
Նույն թվականի երկրորդ ֆիլմը Փոփոխությունների ճանապարհը[32] դրաման է՝ Ռիչարդ Յաթսի համանուն վեպի հիման վրա, որը նրա և Քեյթ Ուինսլեթի երկրորդ համատեղ ֆիլմն է։ Ռեժիսորը Սեմ Մենդեսն է։ Դրաման Տիտանիկի նման սիրո պատմություն է, սակայն վերջում Լեոյի փոխարեն Քեյթն է մահանում։ Ֆիլմի շնորհիվ Լեոն յոթերորդ անգամ ներկայացվեծ Ոսկե Գլոբուս մրցանակին։
2010 թվականին Լեոն կրկին աշխատեց Մարտին Սկորսեզեյի հետ այս անգամ հոգեբանական թրիլլերում՝ Թակարդների կղզի ֆիլմում, որը նկարահանված է Դեննիս Լիհեյնի համանուն վեպի վրա։ Լեոն մարմնավորում էր ԱՄՆի մարշալ Էդվարդ «Թեդի» Դենիելսին։ Ֆիլմը հավաքեց 294 միլիոն դոլար[33] and became Scorsese's highest-grossing film worldwide.[34], որը դարձավ Սկորսեզեյի ամենաբարձր շահույթ ունեցող ֆիլմերից մեկը։
2010 թվականին նկարահանված Քրիստոֆեր Նոլանի Սկիզբ[35] ֆիլմը գիտաֆանտաստիկ թրիլերը դարձավ Լեոյի «այցեքարտը»։ Ֆիլմը երազների մասին է և ԴիԿապրիոն մարմնավորում է Դոմ Քոբբի կերպարը, ով պրոֆեսիոնալ «գող» է։ Նա PASIV սարքի միջոցով կարողանում է մուտք գործել մարդկանց երազների մեջ և ընդունակ է գողանալ մտքեր սեփական նպատակների համար։ Սակայն ինչպես սովորական մարդիկ այնպես էլ Քոբբը իր գաղտնիքները ունի։ Ֆիլմը բարձր գնահատականների է արժանացել կինոքննադատների կողմից և շահույթը հասել է 825 միլիոն դոլարի։
2011 թվականին նկարահանվեց Ջ. Էդգար կենսագրական քրեական ֆիլմում, որտեղ մարմնավորում էր ՀՖԲ-ի տնօրեն Ջոն Էդգարին։
ԴիԿապրիոյի հաջորդ ֆիլմը Քվենտին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգոն» վեստեռնն էր։ Սա Լեոյի առաջին ֆիլմն է, որտեղ նա մարմնավորում է չարագործի՝ Քելվին Քենդիին։ Ֆիլմը նրան բերեց հերթական Ոսկե Գլոբուսի անվանակարգը։
2013-ներկա
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին ԴիԿապրիոն նկարահանվեց Բազ Լուրմանի «Մեծն Գեթսբին»[36][37] դրամայում, որը Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի համանուն վեպի էկրանավորումն է։ Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2013 թ.-ի Մայիսի 10-ին։ Այստեղ Լեոն մարմնավորում է Ջեյ Գեթսբիի կերպարը, որը գովեստի արժանացավ կինոքննադատների կողմից։
Նույն թվականի հաջորդ ֆիլմը Ուոլ Սթրիթի գայլը[38][39] կենսագրական կատակերգությունն է, որը Մարտին Սկորսեզեյի հետ հինգերորդ աշխատանքն է։ Ֆիլմը պատմում է ԱՄՆ-ի ամենահայտնի բիզնեսմեններից մեկի՝ Ջորդան Բելֆորտդի մասին և նրա կյանքում կատարած սխալների մասին։ Լեոն ֆիլմի համար ստանում է Ոսկե Գլոբուս «Լավագույն կատակերգական դերասան» անվանակարգում և 5-րդ անգամ ներկայացվում Օսկար մրցանակի։
2016 թվականի ապրիլի 21-ին Նյու Յորքում հրապարակվում է Թայմ ամսագրի կազմած «Աշխարհի 100 ազդեցիկ մարդիկ» ամենամյա վարկանիշը։ Լեոնարդո ԴիԿապրիոն գլխավորում է այն «Կուռքեր» անվանակարգում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]ԴիԿապրիոյի ամենամոտիկ ընկերը Թոբի Մագուայերն է, ում հետ նա ծանոթացել է «Ծնողներ» սերիալում։ Լեոն երկար ժամանակ է ինչ շփվում է դերասաններ Քեվին Քոննելլիի, Լուքաս Հասի[40] և «Տիտանիկ» ու «Փոփոխությունների ճանապարհ» ֆիլմերում իր խաղընկերուհի Քեյթ Ուինսլեթի հետ։
Լեոյի անձնական կյանքը միշտ հանրության ուշադրության կենտրոնում է։ Նրան հաճախ նկատում են հայտնի մոդելների հետ։ Լեոն լուրջ հարաբերություններ է ունեցել բրազիլացի մոդել Ջիզել Բունդշենի հետ։ Նրանք հանդիպել են 2000-2005 թվականներին։ Դրանից հետո նա սկսեց հանդիպել իսրայելցի մոդել Բար Ռաֆայելիի[41] հետ։ Նրանք ծանոթացել են 2005 թ.-ի նոյեմբերին Լաս Վեգասի երեկույթներից մեկի ժամանակ։ Զույգը միասին ճանապարհորդել է Իսրայել և հանդիպել նախագահի հետ։ Սակայն 2011 թվականին նրանք հայտարարեցին, որ բաժանվել են։
Լեոյի հաջորդ ընկերուհին դերասանուհի և ֆոտոմոդել Բլեյկ Լայվլին է, ում հետ նրա հարաբերությունները տևեցին մեկ տարի։ 2011 թվականի դեկտեմբերից մինչև 2012 թվականի հոկտեմբերը Լեոն հանդիպեց մոդել Էրին Հիթերսոնի հետ։ Այժմ ԴիԿապրիոն հանդիպում է գերմանացի մոդել Թոնի Գարրնի հետ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԴիԿապրիոյի հայտնի ֆիլմերն են Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ», Սթիվեն Սփիլբերգի «Բռնիր ինձ, եթե կարող ես», Մարտին Սկորսեզեի «Նյու Յորքի ավազակախմբերը», «Ավիատոր», «Հանգուցյալները», «Թակարդների կղզի», «Ուոլ Սթրիթի գայլը», Քրիստոֆեր Նոլանի «Սկիզբ» և Բազ Լուրմանի Ռոմեո + Ջուլիետա, «Մեծն Գեթսբին»։
Մրցանակներ և անվանակարգներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեոն մեծ բարձունքների է հասել իր հիանալի դերասանական խաղի շնորհիվ և արժանացել կինոքննադատների գովեստին։ 11 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուս մրցանակաբաշխությանը և 3 անգամ ստացել այդ մրցանակ։ 2016 թվականի փետրվարի 29-ին Օսկար 88-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ԴիԿապրիոն «Փրկվածը» ֆիլմի համար ստացավ իր առաջին Օսկարը, որին երկար էին սպասում նրա միլիոնավոր երկրպագուները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ CineMagia (ռումիներեն)
- ↑ https://www.quora.com/Is-Leonardo-DiCaprio-religious
- ↑ http://www.people.com/people/gisele_bundchen/biography
- ↑ http://www.ynetnews.com/articles/0,7340,L-3277618,00.html
- ↑ http://www.askmen.com/women/votes_300/395_dicaprios_girlfriends.html
- ↑ http://www.nypost.com/p/pagesix/exclusive_leo_bar_split_gh4gPTpPg18Jr23WlRQtpK?CMP=OTC-rss&FEEDNAME=
- ↑ http://www.people.com/people/article/0,,20504142,00.html
- ↑ http://www.rte.ie/ten/2011/1005/dicapriol.html
- ↑ http://www.newlookmedia.ru/?p=17968
- ↑ http://www.usmagazine.com/celebrity-news/news/leonardo-dicaprio-erin-heatherton-break-up-2012211
- ↑ http://www.dailymail.co.uk/tvshowbiz/article-2332405/Leonardo-DiCaprio-scores-FOURTH-Victorias-Secret-model-Toni-Garrn.html
- ↑ http://www.dailymail.co.uk/tvshowbiz/article-2337431/Leonardo-DiCaprio-takes-new-girlfriend-Toni-Garrn-tour-Palace-Versailles-day-sightseeing.html
- ↑ https://www.vokrug.tv/article/show/leonardo_di_kaprio_i_kamila_morrone_vmeste_vyshli_v_svet_65700/
- ↑ https://www.indiatoday.in/movies/celebrities/story/leonardo-dicaprio-after-break-up-with-kelly-rohrbach-spills-the-beans-on-his-marriage-leonardo-dicaprio-relationship-new-gf-303493-2016-01-12
- ↑ https://www.elle.com/culture/celebrities/a41368567/gigi-hadid-leonardo-dicaprio-relationship-timeline/
- ↑ Leonardo DiCaprio
- ↑ Member Profile – Horatio Alger Association
- ↑ https://www.purepeople.com/media/leonardo-dicaprio-est-fait-chevalier-de_m441376
- ↑ https://www.weforum.org/agenda/2016/01/meet-the-davos-2016-crystal-award-winners/
- ↑ Leonardo DiCaprio - Biography. Encyclopedia of American Cinema. Վերցված է 2014 թ․ հունվարի 24-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Leonardo DiCaprio through the years». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Maslin, Janet (1993 թ․ դեկտեմբերի 17). «Movie Review: What's Eating Gilbert Grape». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2010 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Green, Jesse (1995 թ․ փետրվարի 12). «Fresh Blood». Նյու Յորք Թայմս. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Romeo + Juliet (1996)». Boxofficemojo.com. Վերցված է 2009 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Titanic. Man Overboard!». Entertainment Weekly. 1997 թ․ նոյեմբերի 7. էջեր 1–7. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Busch, Anita M. (1998 թ․ մարտի 6). «Was Leonardo Robbed?». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Catch Me If You Can (2002)». The-Numbers.com. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Scorsese's Gang Of Acting Heavyweights». Melbourne: TheAge.com. 2003 թ․ փետրվարի 10. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Wong, Grace (2009 թ․ հունվարի 23). «DiCaprio Reveals Joys Of Fighting With Winslet». CNN. Վերցված է 2009 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Shutter Island (2010)». Box Office Mojo. Internet Movie Database. Վերցված է 2013 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Grey, Brandon (2010 թ․ մայիսի 20). «'Shutter Island' Is Scorsese's Top Movie Worldwide». Box Office Mojo. Internet Movie Database. Վերցված է 2013 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Weintraub, Steve (2010 թ․ մարտի 25). «Christopher Nolan and Emma Thomas Interview». Collider. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ «THE GREAT GATSBY (12A)». British Board of Film Classification. 2013 թ․ փետրվարի 25. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ McClintock, Pamela (2012 թ․ օգոստոսի 6). «Warner Bros. Moves 'Great Gatsby' to Summer 2013». HollywoodReporter.com. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «Leonardo DiCaprio and Martin Scorsese reunite for 'The Wolf of Wall Street'». HitFix. 2012 թ․ մարտի 15. Արխիվացված է օրիգինալից 2012-04-18-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «TOLDJA! Martin Scorsese, Leonardo DiCaprio Commit To 'The Wolf Of Wall Street'». Deadline New York. 2012 թ․ ապրիլի 19. Վերցված է 2012 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Margaret, Mary (2008 թ․ նոյեմբերի 20). «Leo Focuses on Director Pal During Gisele's New Video». People. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Leo and Bar. What's Going On?». Վերցված է 2008 թ․ օգոստոսի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2009-08-03 Wayback Machine (անգլ.)
- Լեոնարդո ԴիԿապրիոն Internet Movie Database-ում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնարդո ԴիԿապրիո» հոդվածին։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Նոյեմբերի 11 ծնունդներ
- 1974 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- Լավագույն դերասան Օսկարի մրցանակակիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե ազնվամորի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի բարերարներ
- Ամերիկացի բուսակերներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղա երեխա դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Համացանցային մեմեր
- Հոլիվուդյան դերասաններ